Մահացու ամառային շոգն ու «Տոկիո-2020» Օլիմպիական խաղերը
Ամառվա շոգի հետևանքով այս տարի հուլիս-օգոստոս ամիսներին Ճապոնիայում մահացել է 120 մարդ: Նշված ամիսներին է անցկացվելու «Տոկիո-2020» Օլիմպիական խաղերը: Կազմկոմիտեն ՄՕԿ-ին առաջարկել է Օլիմպիական տարում ավելի շուտ անցնել ամառային ժամանակացույցի, որպեսզի շոգի ներգործությունը մասնակիցների և մարզասերների վրա հնարավորինս նվազեցվի:
ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովում ասվել է, որ մարաթոնյան վազքը, սպորտային քայլքը և նմանատիպ այլ մրցումները պետք է սկսել վաղ առավոտյան, նախապես հայտարարված ժամը 7:00-ի փոխարեն 5:30-ին: Նախատեսվում է նաև երեկոյան մրցահերթի մրցումներն ավելի ուշ սկսել: Վերջնական որոշումը պետք է կայացնեն համապատասխան մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան