Ֆրանսիացի ուսանողները շրջափակել են Փարիզ-Նանտեր համալսարանը
Ֆրանսիայում ուսանողները շրջափակել են Փարիզ-Նանտեր համալսարանը։ kp.ru կայքը, հղում անելով Agence France-Presse-ին, գրում է, որ շրջափակել են հաստատությունն այն պատճառով, որ 2019-ին ուսման վարձը մի քանի անգամ բարձրանալու է նրանց համար, ովքեր ապրում են ոչ Եվրոպական տնտեսական գոտում։ Հաջորդ տարի վարձը կազմելու է 2770 եվրո՝ բակալավրի համար, 3770 եվրո՝ մագիստրատուրայի, մինչդեռ եվրոպացիների համար տարեկան վարձը լինելու է համապատասխանաբար 170 եվրո և 240 եվրո։
Նման փոփոխություններով պայմանավորված՝ ուսանողները փակել են համալսարանի մուտքերն աթոռներով կամ սեղաններով։ Առանձին խմբեր պիկետներ են կազմակերպել։ Ուսանողների խոսքով, իրենք բողոքում են ոչ միայն արտասահմանացի, այլ նաև աղքատ ուսանողների համար
Ֆրանսիայի մի շարք համալսարաններում նման ակցիաներ են տեղի ունենում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան