Հայտնի են Ա լիգայի երկրորդ շրջանի լավագույն խաղացողները
Ավարտվեց բասկետբոլի Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի երկրորդ շրջանը, որտեղ 18 միավորով Երևանի «Արագածը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում «Ուրարտու Վիվառոն» է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Արթիկ- Ման Հոլդինգը»:
Երկրորդ շրջանի լավագույն խաղացողներ են ճանաչվել
• Լավագույն խաղարկող` Ժաքորի Փեյն («Արագած»)
• Լավագույն պաշտպան` Մոնտի Բոյկինս («Ուրարտու Վիվառո»)
• Լավագույն թեթև հարձակվող` Ալբերտ Թադևոսյան («Արցախ»)
• Լավագույն ծանր հարձակվող` Ջո Ռեյդ («Արթիկ-Ման Հոլդինգ»)
• Լավագույն կենտրոնական` Ռոբերտ Կոնտե («Արագած»)
• Ա լիգայի երկրորդ շրջանի լավագույն մարզիչ` Միքայել Պողոսյան («Ուրարտու Վիվառո»)
Ա լիգայի երրորդ շրջանը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին, որտեղ տեղի կունենան հետևյալ հանդիպումները. 15.12.2018, ժամը՝ 16:30, «Ուրարտու Վիվառո»-«Էրեբունի Սեդարս», 15.11.2018, ժամը՝ 18:30, ՖԻՄԱ-«Արցախ», 17.12.2018, ժամը՝ 18:30, «Արթիկ- Ման Հոլդինգ»-«Արագած»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան