140 միլիոն եվրոյով ձեռք բերված «Բարսելոնայի» ֆուտբոլիստին մշտապես փնտրում են
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն, ով համարվում է աշխարհում ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը, հերթական անգամ շատ խորը քնել է և մոռացել մարզումները։ Կիրակի օրը ժամը 11։00-ին նշանակված է եղել մարզում, բայց 21-ամյա ֆուտբոլիստը չի հայտնվել։ «Բարսայում» սկսել են անհանգստանալ խաղացողի համար, ակումբի ներկայացուցիչն այցելել է նրա տուն։ Արդյունքում մարզումներից երկու ժամ անց երիտասարդ ֆուտբոլիստը նոր հայտնվել է։
360tv.ru-ն գրում է, որ Դեմբելեն ակնհայտորեն կարգուկանոնի հետ կապված խնդիրներ ունի։ Հոկտեմբերին նա «Ինտերի» հետ խաղից առաջ ուշացել էր նախախաղային հանդիպումից 25 րոպե, արդյունքում մնացել էր պահեստայինների շարքում։ Նոյեմբերին նրան կրկին մարզման ժամանակ չեն կարողացել գտնել։
Այսօր երեկոյան «Բարսելոնան» խաղալու է «Տոտենհեմի» հետ։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն նրան չի ներառել հայտացուցակ։ Նախախաղային ասուլիսում նա չի պատասխանել Դեմբելեին պատժելու մասին հարցին՝ ասելով, որ ակումբը մտադիր է «օգնել խաղացողին»։
Այս անգամ իրավիճակը Դեմբելեի համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Իսպանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ լիգան խաղացողների արհմիության հետ պայմանավորվածություն ունի նման պահվածքի դեպքում պատժամիցոների վերաբերյալ: Կարգապահության կանոնավոր խախտումների դեպքում ֆուտբոլիստին տուգանում են աշխատավարձի մինչև 10 տոկոսի չափով և որակազրկում 1 ամսով:
2017 թվականին «Բարսելոնան» ձեռք է բերել նրան «Բորուսիայից» 105 միլիոն եվրոյով, ևս 42 միլիոն եվրո վճարվել է որպես պարգևավճար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան