Թուրքայից պատասխանել են Փաշինյանին
«Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը նախևառաջ պետք է դուրս գա ադրբեջանական օկուպացված հողերից»։ «Էրմենիհաբեր»-ի տեղեկացմամբ, գրում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը` նշելով, որ այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահականից՝ ի պատասխան իրենց հարցմանը։
Ադրբեջանական կողմը նման հարցում էր արել Թուրքիայի նախագահականին այն բանի կապակցությամբ, որ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշնինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե Երևանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Անկարայի հետ՝ առանց ղարաբաղյան հարցում նախապայմանների։
«Թուրքիան կողմնակից է, որ տարածաշրջանում տիրի կայունություն և խաղաղաղություն, իսկ առանց ադրբեջանական հողերի ազատագրման հնարավոր չէ դրանց հասնել»,- ասվել է Թուրքիայի նախագահականի հայտարարության մեջ։
Ընդգծվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային ուղղված պահանջներից։
«Նկատենք, որ առայժմ չկա այս մեկնաբանության պաշտոնական հաստատումը թուրքական կողմից և տեղեկությունը մնում է բացառապես ադրբեջանական աղբյուրի արժանահավատության կամ դրա բացակայության տիրույթում»,-գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց առանց նախապայմանների
- Հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների
- Թուրքիան ցույց տվեց, որ պատրաստ չէ առանց նախապայմանների ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել. Կ. Մանոյան
- Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է անում առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ
- Հայաստանը եղել և մնում է առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին