Խորեն Բայրամյան. «Հայաստանի հավաքական հրավիրվել եմ, որոշում կայացնելու հարցում չեմ շտապում»
Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Sportbox»-ին տված հարցազրույցում նշել է, թե որ ֆուտբոլիստն է իր համար օրինակ ծառայում, ինչպես նաև խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին: Բայրամյանն ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կազմում մասնակցել է 15 հանդիպման` դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
«Ինձ և հետխորհրդային տարածաշրջանի բոլոր ֆուտբոլիստների համար, կարծում եմ, օրինակ է ծառայում Հենրիխ Մխիթարյանը: Նա և Անդրեյ Արշավինը: Այլևս ոչ ոք Եվրոպայում ավելի մեծ հաջողություններ չի գրանցել: Իհարկե, ես էլ հետևում եմ Հենրիխի կարիերային` ուրախանալով նրա հաղթանակներով, ինչպես շատերը Ռուսաստանում: Մխիթարյանը թոփ-մակարդակի ֆուտբոլիստ է, ում կցանկանայի մոտ լինել:
Հանդես եմ եկել Ռուսաստանի կրտսեր տարիքի հավաքականներում, բայց իրավունք ունեմ խաղալ նաև Հայաստանի ազգային թիմում: Հրավերք ստացել եմ, սակայն որոշում կայացնելու հարցում չեմ շտապում: Առաջին հերթին` մեծացել եմ Ռուսաստանում և կապացուցեմ, որ իրավունք ունեմ հրավիրվել տեղի հավաքական, երկրորդը, որպեսզի Պրեմիեր լիգայում ինձ լեգեոներ չհամարեն:
Չեմ խոսի իմ հավակնությունների մասին, միայն կասեմ, որ ներկա պահին կարող եմ հրավիրվել երկու հավաքականներ էլ: Պրեմիեր լիգայում հանդես եմ գալիս Ռուսաստանի քաղաքացու իրավունքով»,- նշել է Բայրամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան