Երեք տեղամասերից մեզ տրված շուրջ 60 ձայն, մինչև ԿԸՀ հասնելը, կորել է. Լևոն Շիրինյան
Քաղաքագետ, Քրիստոնյա-ժողովրդական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը շնորհակալ է ինչպես իրենց ձայն տված, այնպես էլ ձայն չտված ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին նա ասաց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մի մասին ես բացահատ ասել եմ՝ ձեր ձայնն ինձ պետք չէ։ Ես ձայն չեմ մուրացել։ Կարծում եմ՝ շատ արդյունավետ սերմ ունենք հասարակության մեջ ցանած։ Մենք կշարունակենք գործել որպես այլընտրանք։ Մենք արտախորհրդարանական ընդդիմություն լինելու միտք չունենք, կմատակարարենք տնտեսական հայցակարգեր, քաղաքագիտական կոնցեպցիաներ, մշակութային բարձր թռիչք, դպրոցի վերակառուցում։ Մենք կշարունակենք մեր գործունեությունը, սակայն փողոցային ընդդիմություն չենք լինի»,- ասաց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության խնդրին, Լևոն Շիրինյանն ընդգծեց, որ «Լուսավոր Հայաստանն» ընդդիմություն լինել չի կարող, քանի որ «Իմ քայլի» հետ նրանք երկուսն էլ ազատական ուժեր են, գրեթե նույն արժեքներն են դավանում։ Ընդդիմության տեղը, քաղաքագետի խոսքով, կարող է զբաղեցնել ԲՀԿ-ն։
Բանախոսը շեշտեց՝ ընտրությունների արդյունքում մենք այդպես էլ դասական խորհրդարան չունեցանք, ունեցանք գերծանրաբեռնված Ազգային ժողով, որտեղ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բացարձակ մեծամասնություն ունի, այլև՝ գումարած դրան՝ գրեթե նույն արժեհամակարգին դավանող «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։
Լևոն Շիրինյանը հայտարարեց՝ դեկտեմբերի 9-ին իրենց կուսակցության անդամները նկատել են, որ քվեաթերթիկների տրցակում բացակայել է թիվ 6` իրենց քվեաթերթիկը։ Նա, սակայն, նշեց, որ հաղթողների և ժողովրդի տրամադրությունը չփչացնելու համար իրենք բողոք չեն ներկայացրել՝ դա թողնելով ԿԸՀ-ի խղճին։ Բանախոսը նաև պնդեց, որ երեք տեղամասերից իրենց տրված շուրջ 60 ձայն, մինչև ԿԸՀ հասնելը, կորել է։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Շիրինյանը քվեարկել է արարչագործական Հայաստանի համար
- Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն այսօր Լոռիում էր
- Քրիստոնեա-ժողովրդական կուսակցությունը քարոզարշավը սկսեց Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակից
- Շիրինյանի կուսակցությունն ասուլիսի ներկայացել էր խաղալիք աղավնիով
- Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Շիրինյանը
- Մենք մեզ հայտարարում ենք հայամետ, մեր կուսակցության գործուենությունը՝ հայաստանակենտրոն. Լևոն Շիրինյան
- Շիրինյան. Կրոնական կառույց չենք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին