Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան կստանա պետական աջակցություն
Նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր է հանձնել ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի մարզիկներին։ Նա ողջունել է մարզիկներին, շնորհավորել նրանց Լեռների միջազգային օրվա կապակցությամբ և նշել, որ, ցավոք, ալպինիզմը մի փոքր դուրս է մնացել նախարարության ուշադրությունից, սակայն ժամանակն է լրացնելու այդ բացը, և ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան այսուհետ կստանա պետական աջակցություն:
«Մենք չենք խոսում մեծ ֆինանսական աջակցության մասին, սակայն համագործակցությունը նախարարության հետ կընդգծի ֆեդերացիայի կարգավիճակը և մարզական բարձր նվաճումներ արձանագրած մարզիկներին հնարավորություն կտա օգտվելու այն բոլոր արտոնություններից, որոնք սահմանված են պետական աջակցություն ստացող մյուս ֆեդերացիաների մարզիկների համար»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամները շնորհակալություն են հայտնել Գաբրիել Ղազարյանին ջերմ ընդունելության համար և ի նշան երախտագիտության՝ նրան են հանձնել ֆեդերացիայի շնորհակալագիր ու փոքրիկ հուշանվեր, որը խորհրդանշում է անվախ լեռնագնացին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան