2018 թվականի լավագույն ալբոմները
Рitchfork հրատարակությունը հայտնել է 2018 թվականի լավագույ երաժշտական ալբոմները։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ թոփ եռյակի երրորդ տեղում է գերմանացի դիջեյ DJ Koze՝ Knock Knock ալբոմի թողարկումով, որը պորտալի փորձագետները 46-ամյա երաժիշտի ողջ կյանքի աշխատանքն են համարել։
Երկրորդ հորիզոնականում է 30-ամյա աստղ Քեյսի Մասգրեյվսի Golden Hour ալբոմը, որը երգում է «ալկոհոլի և ծխելու մասին»։
Երաժշտության քննադատները առաջին հորիզոնականը տվել են ճապոնացի 28-ամյա ինդի-ռոք երգչուհի Mitski-ի Be the Cowboy ալբոմին։ Նա իր աշխատանքներում անդրադարձել է հավերժական փորձությունների վրա՝ միայնություն, նվիրվածություն, կարոտ, անհնազանդություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան