Անգելա Մերկելն ու ԵՄ-ն շնորհավորել են Հայաստանին՝ հայտնելով հետագա բարեփոխումներին իրենց աջակցությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրությունների կապակցությամբ։
Կանցլերի շնորհավորանքում ասվում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը։
«Մենք ցանկանում ենք այսուհետ ևս մեր աջակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումներին և վերահաստատել Երևան կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Այս ամենի համատեքստում ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում»,-ասվում է Մերկելի ուղերձում։
Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Մայա Կոսիյանչիչը ևս հայտարարություն է տարածել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որում ասվում է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աշխատել Հայաստանի ժողովրդավարական ընտրված նոր խորհրդարանի ու ապագա կառավարության հետ՝ խորացնելու քաղաքական ու տնտեսական կապերը՝ հիմք ընդունելով ԵՄ-Հայաստան համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեղ պարտավորությունները:
Ինչպես ասված է ընտրական դիտորդական առաքելության գնահատականում, այս ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների հարգման ու հանրային լայն վստահության պայմաններում, որն անհրաժեշտ է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով։
«Եվրամիությունը հավատարիմ է կայուն, ժողովրդավարական ու բարեկեցիկ Հայաստանին։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր էին՝ Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության բարձրացման առումով: Մենք ակնկալում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ երկրի հետագա ժողովրդավարացման և արդիականացման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան