Պուտինը, Թրամփը, Մեգան Մարքլը, սպանված Հաշոգին՝ նույն ցուցակում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը, արքայազն Հարիի կին Մեգան Մարքլը և Ստամբուլում սաուդյան հյուպատոսարանում սպանված լրագրող Ջամալ Հաշոգին ընդգրկվել են ամերիկյան Time ամսագրի «Տարվա մարդ» կոչման հավակնորդների կարճ ցուցակում։
Եվրանյուզը գրում է, որ կարճ ցուցակում է նաև ԱՄՆ բնակչուհի Քրիստին Բլեյզին, ով սեռական ոտնձգության մեջ է մեղադրել Բրետտա Կավանոյին, ում թեկնածությունն ԱՄՆ նախագահ Թրամփն առաջադրել էր Գերագույն դատարանի ղեկավարի պաշտոնում։ Բացի այդ, «Տարվա մարդ» կոչման հավակնորդների ցուցակում է «Սև պանտերա» ֆիլմի ռեժիսոր Ռայան Կուգլերը։
2018թ. «Տարվա մարդը» կոչման հավակնորդներից է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը։ Ցուցակում է նաև երկու հավաքական կերպար՝ ընտանիքներ, որոնք բաժանվել էին ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության պատճառով, նաև դպրոցականները, որոնք կազմակերպել էին #NeverAgain շարժումը՝ կոչ անելով ԱՄՆ-ում ուժեղացնել զենքի վերահսկողությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան