ԱՄՆ-ը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ընտրությունների կապակցությամբ
ԱՄՆ-ը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին` դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների կապակցությամբ։
«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականը, ըստ որի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային և որ թեկնածուներն հնարավորություն են ունեցել ազատորեն քարոզարշավ անել։ ԱՄՆ-ը համամիտ է ԵԱՀԿ նախնական եզրակացությունների հետ, որ ընտրական գործընթացն ունեցել է լայն հանրային վստահություն ու հիմնարար ազատությունները հարգվել են: Մենք կոչ ենք անում իշխանություններին հաշվի առնել ԵԱՀԿ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները հետագա ընտրությունների համար»,-ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս տարի Հայաստանում նկատելի փոփոխությունների ժամանակ էր: 27 տարի շարունակ Միացյալ Նահանգները ձգտում է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ու ինստիտուտների զարգացմանը, ինչը կշարունակեն անել։
«Ակնկալում ենք համագործակցել Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ` խորացնելու մեր երկկողմ գործընկերությունն և համագործակցությունը, ամրապնդելու իրավունքի գերակայությունը և ժողովրդավարական ինստիտուտները, կոռուպցիայի դեմ պայքարը, առևտրի և ներդրումների խրախուսումը, տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության ապահովումը»,-նշվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան