Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հավաքի մասնակիցները Դատախազության շենքի մոտ են
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով Հանրապետության հրապարակում հավաքի մասնակիցները երթով շարժվեցին մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Գլխավոր դատախազության շենք։ Նրանք այստեղ հայտարարություն են ընթերցեցին։
Կազմակերպիչներից Արմեն Մինասյանը նշեց՝ լսել են, որ դատախազության աշխատակիցներն աշխատում են օրը 24 ժամ, հույս հայտնեց աշխատանքի վայրում մարդ գտնել։
Ոստիկանության աշխատակիցները հորդորեցին, պետք է մայթերով քայլել՝ երթևեկությանը չխանգարելու, խցանում չառաջացնելու համար։
«Դուք մեր ակցիային խանգարում եք, սահմանափակում եք մեր տեղաշարժի իրավունքը, ինչը կոնվենցիայի խախտում է»,-նկատեցին Արմեն Մինասյանն ու Աղվան Պողոսյանը։
Ի վերջո, բանակցություններից հետո հավաքի մասնակիցների մեծ մասն առաջ շարժվեցին մայթերով։
«Մեր պահանջն է՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին։ Եթե մարդ պետք է ձերբակալվի, ապա դրա մեջ օրենք պետք է լինի։ Տեսեք, եթե նա դատախազ է, տիրապետում է օրենքներին, ինչպես կարող է ազատության մեջ թողնել մի մարդու, որ գաղտնալսման մեջ է մեղադրվում։ Բա քո ռիսկը ո՞ւր է։ Մեր պահանջն է՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին, թավշյա հեղափոխության առաջին քաղբանտարկյալին։ Կոտրվելու է վախի մթնոլորտը։ Մարդիկ վախենում են, լացում են, ասում են՝ չենք կարող գալ, հարևանների դատաստանին կարժանանան»,-Դատախազության շենքի դիմաց հայտարարեց Արմեն Մինասյանը։
Նա նաև հայտարարեց, որ մամուլի հայտարարություններն օրինական ուժ չունեն, դրանք դատական որոշումներ չեն։
«Մարտի 1-ի պատասխանատուները տանը նստած ազատություն են վայելում։ Պատմության անիվն այսպես չի մնա։ Ժամանակը շատ մեծ բժիշկ է, լավ իմացեք»,-ասաց նա։
Արմեն Մինասյանի խոսքով, այսօր տեղի ունեցողը 1998-ի հաշվեհարդարն է, կապ չունի 2008-ի դեպքերի հետ։
«Մարդիկ, ովքեր 82 տոկոս ձայնով եկան իշխանության, ովքեր թալանեցին ավերված Գյումրիի մետաղը, գորգերը, նկարները, Մեղրիի անցակետով հանձնեցին մեր հարավային հարևանին, նույնպես մնացին պատմության գրկում, վերակենդանացել են ու անցել են հաշվեհարդարների։ Դա իշխանական կռիվ է, որ ընդդիմադիր կենտրոն չձևավորվի, գլխավոր ընդդիմադիր ուժը կալանավորված է»,-հայտարարեց նա։
Արմեն Մինասյանը տեղեկացրեց, որ իրենց քայլերը շարունակական են լինելու. «Մեր վերջնական նպատակաը արդարադատության հաղթանակն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին