Թել-Ավիվում «Եվրատեսիլի» շրջանակում կառուցվում է հատուկ «եվրագյուղ»
Թել-Ավիվի քաղաքապետարանը կառուցում է հատուկ «եվրագյուղ» «Եվրատեսիլ-2019» մրցույթի նախաշեմին, որը կայանալու է 2019 թվականի մայիսին։ Ռիա նովոստիին ասել է քաղաքապետի խորհրդականը։ Արդեն երկու անգամ՝ 1979-ին և 1999-ին Իսրայելում անցկացվել է «Եվրատեսիլ» միջազգային մրցույթը, բայց առաջին անգամ է, որ Թել-Ավիվն է հյուրընկալելու մրցույթը։
Մրցույթն անցկացվելու է «Հանեյ-Տաարուխա» արդիականացված ցուցահանդեսային կենտրոնում, որը փորձերի և համերգի ժամանակ կվերածվի մեծ արենայի՝ բեմահարթակով և 9000 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճով։ Թել-Ավիվի քաղաքապետարանը մտադիր է «Եվրատեսիլի» շրջանակում անցկացնել տարբեր հետաքրքիր միջոցառումներ։
«Մեր հյուրերի համար ափին կառուցվելու է «Եվրագյուղ», որտեղ տաս օր շարունակ նոն-ստոպ ռեժիմով կլինեն համերգներ, տարբեր թեմաներով երեկույթներ։ Այնտեղ հավանաբար հնարավոր կլինի հանդիպել մրցույթի նախկին և այժմյան աստղերի հետ»,- նշել է քաղաքապետի խորհրդականը։
«Եվրատեսիլ-2019»-ը կլուսաբանի 1500 լրագրող, որոնց համար ցուցահանդեսային կենտրոնում կգործի մամուլի կենտրոն։
Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն։ Մրցույթի պաշտոնական կայքի համաձայն, «Եվրատեսիլ-2019»-ին ելութ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Ալբանիա, Բելառուս Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Դանիա, Իսրայել, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մալթա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա Ռումինիա, Սան-Մարինո, Սերբիա, Սլովենիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Մոնտենեգռո, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը
- Թել-Ավիվի քաղաքապետը խոստանում է անցկացնել «Եվրատեսիլն» առանց քաղաքականության
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին