Հրանտ Մելքումյանը մեկնարկել է հաղթանակներով
Լոնդոնում մեկնարկել է Լոնդոն Չեսս Կլասիկ շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարին մասնակցելու է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Գլխավոր մրցաշարը մեկնարկելու է այսօր: Իսկ փառատոնի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարն արդեն մեկնարկել է և կայացել են մեկնարկային առաջին և երկրորդ տուրերի պարտիաները:
ՖԻԴԵ օփենին այս տարի մասնակցում են 40 երկրի 232 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր: ՖԻԴԵ Օփենում առաջին դասակարգված շախմատիստն է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Մեկնարկային տուրերում Մելքումյանը տոնել է երկու հաղթանակ և ընթանում է առաջատարների թվում:
Մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը: Ղուկասյանը առաջին տուրում հաղթանակ է տոնել Ֆրանսիան ներկայացնող Սիլվան Էշեյի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում պարտվել Ռումինիան ներկայացնող բամափորձ գրոսմայստեր Անդրեյ Իստրատեսկուին: Դավիթ Միրզոյանը տոնել է 1 հաղթանակ և 1 պարտիա ավարտել հաշտությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան