Մանվել Գրիգորյանը դատական նիստի ընթացքում վատացել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցը: Նիստը դնփակ է։
Նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է։ Հայտարարվել է ընդմիջում։ Մ. Գրիգորանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ կանչել են շտապօգնություն. «Մանվել Գրիգորյանի շաքարային ցուցանիշը 20,6 էր։ Բժշկի կողմից որևէ լուրջ միջամտություն չեղավ, ուղղակի ընդմիջմանը հանգստացավ, ընդունեց դեղորայք, անհրաժեշտ սնունդը հասցվեց»։
Փաստաբանն ասաց, որ դատարանն այսօր քննել է երկու միջնորդություն՝ քննիչի՝ Մ. Գրիգորյանի կալանքը երկարաձգելու, և իր կողմից ներկայացված՝ կալանքը գրավով փոխարինելու, որպես գրավի գումար նշվել է 20 միլիոն դրամը։ Փաստաբանը նշեց, որ Մ. Գրիգորյանի ընտանիքի անդամների ողջ գույքն արգելանքի տակ է, բայց նա ազատամարտի հերոս է, այդ ճանաարհին ձեռք է բերել ոչ միայն թշնամիներ, նաև ունի հարազատներ, մարտական ընկերներ, որոնք իրենց համեստ լուման կունենան այդ գումարը հավաքելու համար։ Միջնորդության հետ կապված, փաստաբանի խոսքով, առարկություններ եղել են։
Գործով դատավորը Մարինե Մելքոնյանն է։ Հարցին, թե միտում տեսնո՞ւմ եք, որ Մ. Գրիգորյանի գործը մշտապես նույն դատավորն է քննում, Ա. Մկրտչյանն ասաց. «Այո, տեսնում եմ։ Կարծում եմ, որ հատկապես Մանվել Գրիգորյանի գործով, նշանակվում է այնպիսի դատավոր, որի վրա հնարավոր է, իմ անձնական կարծիքն է, պարտադիր չէ, որ ճիշտ լինեմ, իմ ենթադրությունն է, ճնշում գործադրվի վարույթն իրականացվող մարմնի կամ այլ պաշտոնատար անձանց կողմից»։
Դատարանը հեռացել է խորհրդակացական սենյակ՝ որոշում կայացնելու։
Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Բժիշկները հայտարարում են, որ վերջույթները հեռացնելու վտանգ կա
- ՀՔԾ-ն մտադիր չէ՝ միջնորդել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար
- ՀՀ վարչապետը չի տիրապետում Մանվել Գրիգորյանի գործով իրավիճակին. փաստաբան
- Երկու ամսով երկարաձգվել է Մանվել Գրիգորյանի կալանքը
- Մեկուսարանում Մանվել Գրիգորյանին լուսանկարողը ԱԱԾ աշխատակից է. Վանեցյան
- Վալերի Օսիպյանը՝ Մանվել Գրիգորյանի լուսանկարի մասին
- Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել. ՔԿԾ
- Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով
- Լևոն Մնացականյան. Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերած մեքենան ՊԲ հաշվեկշռում չի եղել
- Մանվել Գիգորյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան
- Մանվել Գրիգորյանը իր կոռուպցիոն դրսևորումներով այս երկրի առաջին 100-յակի մեջ էլ չի. ԱԺ պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին