Սիրիայում նախատեսում են բացել պատերազմի ընթացքում տուժածների վերականգնողական կենտրոններ
Սիրիայի իշխանությունները նախատեսում են երկրի բոլոր շրջաններում բացել վերականգնողական կենտրոններ պատերազմի ընթացքում տուժածների համար, այդ թվում երեխաների, որոնք գտնվել էին գրոհայինների մոտ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին հայտարարել է Սիրիայի ազգային հաշտության հարցերով փոխնախարար Դիանա Հադուրը։
«Մենք հարցում ենք ուղարկել՝ խնդրելով թույլ տալ Դամասկոսում բացել վերականգնողական կենտրոն պատերազմի ժամանակ տուժած մարդկանց համար։ Այդ կենտրոնը նախատեսված կլինի նաև երեխաների համար, որոնք գտնվել են գրոհայինների նախապատրաստական ճամբարներում։ Ներկա պահին փաստաթուղթը քննարկվում է»,- ասել է պաշտոնյան։
Փոխնախարարը նշել է, որ նախատեսում են նման կենտրոններ բացել ամբողջ երկրում, բայց ժամկետներ չի ասել։
Հադուրի խոսքով, Սիրիայում արդեն նման երկու կենտրոն է գործում։ Կենտրոններն անվճար են լինելու։
«Պատերազմում տուժածների հետ աշխատում են հոգեբաններ և բժիշկներ, նաև հոգևորականներ։ Նախատեսվում է, որ նոր բացվող կենտրոններում երեխաների հետ կաշխատեն տարբեր մասնագիտություններ ուներ մարդիկ, որոնք կսովորեցնեն նրանց աշխատանքային հմտություններ, որպեսզի դեռահասները հնարավորինս արագ հարմարվեն խաղաղ կյանքին»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ. Սիրիացիներին օգնելը մեր բարոյական պարտքն է
- 24 ժամվա ընթացքում մոտ երկու հազար փախստական է վերադարձել Սիրիա
- ԱԺ նախագահ. Հայաստանը կարևորում է Սիրիայի ու նրա քաղաքացիների անվտանգությունը
- Սիրիական Լաթաքիայում վերանորոգվել է ավելի քան 400 տուն
- Շուրջ երեք հազար փախստական է Սիրիա վերադարձել
- Սիրիա ավելի քան 232 հազար փախստական է վերադարձել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին