Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան
Համազգային թատրոնի դերասաններն արդեն 12 օր գործադուլ են անում, ոչ միայն ներկայացումներ չեն խաղում, նաև փորձերն են դադարեցված։ Դերասանները պահանջում են թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։ Երեկ Վ. Չալդրանյանի կողմից նոյեմբերի 28-ին նշանակված գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել հրաժարական տալ։
Panorama.am-ը մի քանի հարցով դիմեց թատրոնի դերասան Արման Նավասարդյանին։
Panorama.am- Ինչպե՞ս կմեկնաբանեք Սուրեն Շահվերդյանի հայտարարությունը։
Ա.Նավասարդյան-Խոհեմ քայլ։ Նա ի սկզբանե չպետք է գար՝ իմանալով, որ այստեղ լարված և կոնֆլիկտային իրավիճակ է։ Եկավ, տեսավ, գնաց։
Panorama.am-Շարունակվո՞ւմ են ձեր գործադուլները, արդյո՞ք նրա հրաժարականից հետո էլ չեք դադարեցնի գործադուլը։
Ա.Նավասարդյան-Այո, կշարունակվեն, քանի որ մեր բողոքը Վիգեն Չալդրանյանի պաշտոնավարման դեմ է։ Մենք բողոքի մեջ էինք, երբ որ Սուրեն Շահվերդյանը նշանակվեց, ոչ մի բան չի կարող փոխել դա։ Մենք գործադուլի դիմումի մեջ գրված է, որ պահանջում ենք Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։
Panorama.am-Վիգեն Չալդրանյանը դեռ անդրդվելի՞ է, որևէ քայլ չի՞ նախաձեռնում։
Ա.Նավասարդյան- Դեռևս անդրդրվելի է։
Panorama.am-Ի՞նչ եք կարծում՝ Վիգեն Չալդրանյանը նոր գեղարվեստական ղեկավար կնշանակի։
Ա.Նավասարդյան – Կարծում եմ՝ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը դեռ թափուր կմնա կամ հերթական անակնկալ նշանակումը կլինի, Սուրենին չի բերի, մեկ էլ ուրիշի կբերի։ Կարծում եմ՝ թափուր կմնա մինչև իր հեռանալը։
Panorama.am-Գործադուլի պատճառով ներկայացումներ չխաղալն արդյո՞ք չի ազդում դերասանների ստեղծագործական գործունեության վրա, ամանորյա ներկայացում նախատեսվա՞ծ էր։
Արման Նավասարդյան- Դեկտեմբերին քիչ ենք խաղում, բայց փորձերն են դադարեցված, ինչը հետ է գցում աշխատանքը։ Այս տարի ամանորյա ներկայացում ընդհանրապես չի ծրագրվել, մինչև այս պատմություններն էլ։ Վիգեն Չալդրանյանն ասել էր, որ դահլիճը ցուրտ է, ծնողները բողոքում են, եկեք այս տարի չանենք։ Համատեղ է եղել, որ այս տարի չենք անում։
Նշենք, որ թատրոնեի ստեղծագործական կոլեկտիվը, դերասաններն և տնօրենի, և գեղարվեստական ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածուներն ունեն։
«Ստեղծագործական կոլեկտիվի, դերասանների կողմից միահամուռ որոշում է, որևէ մեկն ինքնաառաջադրում չի ներկայացրել. միասնական որոշում է Նարինե Գրիգորյանը նշանակվի թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ ես էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»,- ավելի վաղ Panorama.am-ին ասել էր Արման Նավասարդյանը։
Զրուցեց՝ Տաթև Մանուկյանը
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Շահվերդյանը որոշել է հրաժարվել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից
- Համազգային թատրոնը կաթվածահար է. Լիլիթ Գալստյան
- Սուրեն Շահվերդյանը թող գնա իր համար թատրոն բացի ու ղեկավարի. ՀՀ վաստակավոր արտիստ
- Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
- Համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել Վիգեն Չալդրանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին