Մակրոնը Ֆրանսիայում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրում սոցիալ-տնտեսական արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նա ասել է ելույթով ժողովրդին դիմելու ժամանակ։
Մակրոնը նշել է, որ հասկանում է ցուցարարների զայրույթը և ազգի առջև պատասխանատվություն է կրում։ Նրա խոսքով, ինքն անկեղծորեն կցանկանար փոխել երկրում առկա իրավիճակը։
«Ես փորձում եմ հենվել ձեզ վրա՝ քաղաքացիական հասարակությա վրա»,- ասել է Մակրոնը։
Նա հավելել է, որ 2019 թվականի սկզբից նվազագույն աշխատավարձը կավելանա 100 եվրոյով, բացի այդ՝ տարեվերջին կլինի հատուկ դրամական պարգևատրում։
«Մենք չափազանց դանդաղ ենք շարժվել դեպի բարեկեցություն մեր ճանապարհով»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
«Վերջին շաբաթների իրադարձությունները Ֆրանսիայում լրջորեն ցնցեցին ժողովրդին։ Նրանում խառնվեցին օրինական պահանջներն ու անընդունելի բռնությունը։ Մեր ազատությունը գոյություն ունի նրա համար, որ ցանկացած պահի կարծիք արատահայտենք, որը կարող է ոչ բոլորն են կիսում, բայց ոչ մեկ չի վախենա այդ անհամաձայնությունից»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։
Հիշեցնենք, որ նոյեմբերից Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում, որը հայտնի դարձավ որպես «դեղին ժիլետավորների» բողոքի ակցիաներ, դիզվառելիքի գների բարձրացման պատճառով։ Այնուհետ նրանց միացան կառավարության քաղաքականությունից դժգոհները։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիացի ուսանողները շրջափակել են Փարիզ-Նանտեր համալսարանը
- Փարիզում ձերբակալվածների թիվը գերազանցում է 1700-ը
- Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 350-ը
- Մակրոնը դիմել է Ֆրանսիայի արհմիություններին` երկրում բողոքների ֆոնի վրա
- Ֆրանսիայի իշխանությունները վառելիքի գների մորատորիում են սահմանել
- Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմ չի մտցվի
- Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան