
Վաճառքի է հանվել Քեյթ Միդլթոնի բնակարանը
Լոնդոնում վաճառքի է հանվել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի բնակարանը, որը գնահատվում է 2 մլն ֆունտ ստերլինգ: Այս մասին գրում է life.ru-ն՝ հղում անելով The Sun-ին:
Բնակարանը, որտեղ Քեյթն ապրել է նախքան արքայազն Ուիլյամի հետ ամուսնությունը, գտնվում է Չելսի թաղամասում: Պաշտոնապես բնակարանը պատկանում է Միդլթոն քույրերի ծնողներին: Ամուսիններն այն գնել են 2002 թվականին 780 հազար ֆունտով, սակայն այժմ այն գնահատվում է 1,95 միլիոն ֆունտ:
Բնակարանն ունի երեք ննջասենյակ, երկու լոգասենյակ, ճաշասենյակ և խոհանոց: Բոլոր սենյակներն ունեն չեզոք գույն:
Չելսիի բնակարանը Քեյթ Միդլթոնի Քենսինգթոնյան պալատ տեղափոխվելուց հետո չի բնակեցվել, իսկ Քեյթի քույրը՝ Պիպան, ամուսնու հետ տեղափոխվել է Լոնդոնի կենտրոնում գտնվող հինգ հարկանի առանձնատուն: Նրանց եղբայրը՝ Ջեյմսը, ապրում և աշխատում է Շոտլանդիայում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին