Ամերիկացին երեխաներին ասել է՝ Սանտա-Կլաուս գոյություն չունի և ձերբակալվել է
ԱՄՆ Տեխաս նահանգում ձերբակալել են կրոնական մոլեռանդի այն բանից հետո, երբ նա մի քանի երեխաների հայտնել է, որ Սանտա-Կլաուս գոյություն չունի։
Լենտա.ռու կայքը գրում է, որ Աարոն Ուրբանսկին և ևս երկու ակտիվիստ Կլիբերնում եկեղեցու մոտ են հավաքվել, որտեղ անցկացվել է մանկական միջոցառում։ Նրանք մոտեցել են երեխաներին և ասել, որ Սանտա-Կլաուս գոյություն չունի և հիշեցրել են, որ Հիսուս Քրիստոսը, ընդհակառակը, եղել է իրական մարդ։
Ոստիկանների խոսքով, եկեղեցու ղեկավարությունը մի քանի անգամ ասել է նրանց, որ հեռանան։ Երկուսը լքել են տարածքը, Ուրբանսկին մնացել է և շարունակել է երեխաներին մոտենալ։ Չի հաղորդվում, թե ինչ պատիժ է սպասվում նրան։