Հայաստանում ՋԷԿ-երի արտադրությունն աճել է, ՀԱԷԿ-ը՝ նվազել
2018 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 6 429.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.8%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ վիճակագրության՝ 10 ամիսներին ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է 29.9%-ով և կազմել 2 866.8 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը՝ 33.8%-ով՝ կազմելով 28.1 հազար հեգաջոուլ:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ ավելացել են 0.3%-ով՝ կազմելով 1 965.5 մլն կՎտ ժամ։
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 591.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 25.8%-ով: Հողմային էլեկտրակայանների կողմից էլ արտադրվել է 1.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նվազելով 20%-ով:
Նշենք նաև, որ հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 4.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան