Ամերիաբանկի նորաբաց՝ «Նոր-Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ
Ամերիաբանկը շարունակաբար զարգացնում է իր թվային ծառայությունների շրջանակը և զուգահեռ ընդլայնում երկար աշխատանքային գրաֆիկով աշխատող իր մասնաճյուղերի շարքը:
Այսօր Ամերիաբանկն իր հաճախորդների առջև բացեց «Նոր-Նորք» մասնաճյուղի դռները: Այն բանկի վեցերորդ մասնաճյուղն է Երևանում, որն աշխատելու է հատուկ գրաֆիկով՝ շաբաթը 7 օր, ժամը 10:30-ից մինչև 21:15-ը: Նոր մասնաճյուղը գտնվում է Գայի պողոտա 16, «Մեգամոլ Մասիվ» առևտրի կենտրոն հասցեում:
«Նոր-Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Նոր-Նորք» մասնաճյուղում մինչև 2019թ. մարտի 1-ը:
Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները՝ նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ, Business քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ, ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ, նոր ֆիզիկական անձի հաշիվ բացելու դեպքում մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ, Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում:
«Նոր-Նորք» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի և հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ պայմաններ:
Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բանկային ծառայությունների ամբողջ սպեկտորը մատուցվելու է այս մասնաճյուղում, այն աշխատելու է երկարացված աշխատաժամանակով, այսինքն՝ բաց է լինելու և սպասարկելու է հաճախորդներին մինչև ժամը 21:15-ը, ինչը լավ հնարավորություն է բանկի հաճախորդների համար, որպեսզի սովորական աշխատանքային ժամերից հետո ևս կարողանան բանկային ծառայություններից օգտվել:
Արման Բարսեղյանը նշեց, որ մասնաճյուղում աշխատում է 15 մարդ, նախատեսվում է մեկ տարվա ընթացքում աշխատողների թիվը հասցնել 20-25-ի:
Նա նաև ասաց, որ Ամերիաբնակը շարունակելու է ընդլայնել մասնաճյուղային ցանցն այնքան ժամանակ, քանի դեռ բանկի հաճախորդները դրա կարիքն ունեն: «2019 թ-ի սկզբին նախատեսում ենք Ամերիաբանկի մասնաճյուղ բացել Աբովյան քաղաքում, տարվա ընթացքում ևս երկու-երեք մասնաճյուղ կբացենք»,- նշեց Բանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրենը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը կարևորելով բանկի մասնաճյուղի առկայությունը Նոր Նորքում՝ ընդգծեց, որ ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների հարմարավետ և արդյունավետ սպասարկման համար: «Մասնաճյուղի տեղն էլ շատ հարմար է, և Նոր Նորքի թաղամասի բնակիչները կարող են առանց Կենտրոն իջնելու օգտվել Ամերիաբանկի բոլոր ծառայություններից»,- ասաց նա:
ՀՀ կենտրոնական բանկ խորհրդի անդամ Օլեգ Աղասյան նույնպես կարևորեց Նոր Նորքում Բանկի մասնաճյուղի բացումը: «Ուրախալի է, որ բանկերը կարողանում են աշխարհագրական բաշխվածությունը ընդլայնել, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին ոչ միայն օգտվել բանկային ծառայություններից, այլև մրցակցության շնորհիվ ստանալ բարձր որակի ծառայություններ: Ամերիան ունիվերսալ բանկ է, տրամադրում է լայնածավալ ծառայություններ, հուսով ենք, որ այս նոր մասնաճյուղի բացմամբ Բանկն էլ ավելի կզարգացնի իր կողմից տրամադրվող ծառայությունները, իսկ հաճախորդները կկարողանան իրենց ֆինանսական պահանջները որոշ չափով լուծել»,- ասաց Օլեգ Աղասյանը:
Նշենք, որ մասնաճյուղի բացմանը հրավիրված էին նաև Բանկի ֆեյսբուքյան էջում հայտարարված «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» մրցույթի հաղթողները, որոնք ստացան մրցանակ Power Bank, ինչպես նաև որոշ ժամանակ առաջ Նոր-Նորքում մասնաճյուղ բացելու առաջարկով հանդես եկած հաճախորդներ, որոնք հատուկ հրավեր էին ստացել մասնակցելու մասնաճյուղի բացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան