Լեոնարդո դի Կապրիոյից վերցրել են «Օսկարը»
Դերասան Լեոնարդո դի Կապրիոն ստիպված բաժանվել է Մարլոն Բրանդոյի «Օսկարից»։ Գազետա.ռու կայքը, հղում անելով The Wrap-ին, գրում է, որ արձանիկը դի Կապրիոյին նվիրել էր նրա ընկեր Ջոու Լոուն, որը ձերբակալվել է բազմամիլիոնանոց դոլարի խարդախության կասկածանքով։
Ենթադրվում է, որ Լոուն մալազիական պետական հիմնադրամից գումար է գողացել, որպեսզի գնի շքեղ իրեր։ Մասնավորապես, քննության վարկածով, այդ գումարով Լոուն ֆինանսավորել է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը։
Դերասանը դաշնային իշխանությունների օգտին ստիպված ազատվել է ոչ միայն արձանիկից, այլ նաև ընկերոջ այլ նվերներից. օրինակ՝ Պիկասոյի «Նատյուրմորտ՝ ցլի գլխով» կտավից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան