Անկարայում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի
Թուրքիայում ճեպընթաց գնացքը դուրս է ելել ռելսերից, որն ընթանալիս է եղել Անկարայից Կոնիա։ Ռուսական լրատվամիջոցները Anadolu գործակալությանը հղում անելով՝ գրում են, որ վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 6.30-ին: Վթարի պահին գնացքն ընթացել է 80-90 կմ/ժ արագությամբ և գնացքի երկու վագոն դուրս էր եկել ռելսերից:
Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը տեղեկացվել է, որ վթարի պատճառը մեկ այլ՝ ուղեկցող գնացքի հետ բախումը։
Նշվում է, որ զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորներինը՝ 47-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան