Արոնյանն ու Վաշյե Լագրավը կրկին ոչ-ոքի են խաղացել
Լոնդոնում շարունակվում է «Լոնդոն Չեսս Կլասիկ» մրցաշարը, որին մասնակցում է 4 շախմատիստ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Մրցաշարի կիսաեզրափակչում Արոնյանն առաջին դասական պարտիայում սևերով ոչ ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Երկրորդ պարտիան նույնպես խաղաղ ելք է ունեցել: Խաղն ավարտվել է 58-րդ քայլում: Արոնյանը հանդես է եկել սպիտակներով:
Մյուս զույգում երկրորդ ոչ ոքին են խաղացել նաև ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հիկարու Նակամուրան: Դեկտեմբերի 13-ին կանցկացվի արագ խաղի 2 պարտիա, ինչպես նաև կայծակնային խաղի 4 պարտիա: