Գոռ Երիցյանը` առաջիկա մենամարտի մասին
Դեկտեմբերի 18-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը կմենամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար: «Punch Boxing» պրոմութերական ընկերության մամուլի ծառայության հետ զրույցում Երիցյանը խոսել է առաջիկա մենամարտի մասին:
«Մենամարտին լավ եմ նախապատրաստվել: Մի քանի օրից կմեկնեմ մրցավայր: Նախապատրաստական լավ շրջան եմ անցել: Սկզբում մարզվել եմ Ծաղկաձորում, հետո Երևանում` Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: Գտնվում եմ լավ մարզավիճակում, խնդիրներ չկան, ամեն ինչ նորմալ է, պետք է որ լավ լինի:
Բնական է, լարվածություն կա, սակայն այն աստիճանի չէ, որ ինձ համար խանգարող հանգամանք հանդիսանա: Կրկնում եմ, մենամարտին պատրաստվել եմ ըստ արժանվույն և ամեն ինչ անելու եմ հաղթելու համար»,- ասել է Երիցյանը:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի Կազան քաղաքում: Հայ բռնցքամարտիկը կարիերայի առաջին գոտին նվաճելու համար կմենամարտի ֆիլիպինցի Ալվին Լագումբայի հետ: Գոռն անցկացրած 8 մենամարտերից հետո ունի 8 հաղթանակ և շարունակում է անպարտելի մնալ: