Դիլիջանում երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ տեղացած հորդ անձրևների պատճառով պղտորվել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքին ջուր մատակարարող գետերի ջրերը:
«Տեղի ջրի մաքրման կայանը տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել ջրի պահանջվող որակը: Ստեղծված իրավիճակում, առաջնային համարելով սպառողների առողջության ապահովումը, Վեոլիա ջուր ընկերությունը ստիպված է դեկտեմբերի 13-ին ժամը 18։00-ից մինչև դեկտեմբերի 14-ը ժամը 18։00-ն դադարեցնել Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:
Ձեռնարկվում են միջոցներ արդեն առաջիկայում տասնամյակներ շարունակ Դիլիջանում առկա ջրի որակի խնդրի արմատական լուծման համար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան