Ինչպես է Դոնալդ Թրամփն ընդունում որոշումներ
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը պատմել է, որ ոչ միշտ է համաձայն իր ամսունու խոսելու տոնին և նրան խորհուրդներ է տալիս, բայց վերջնական արդյունքում նախագահ Դոնալդ Թրամփն ինքն է որոշումներ ընդունում։
«Ես կցանկանայի, որ շատ ժամանակ ունենայի լուրեր նայելու համար, բայց զբաղված եմ իմ աշխատանքով։ Բայց ես հստակ գիտեմ, թե ինչ է տեղի ունենում։ Ես հետևում եմ։ Ես տալիս եմ իմ ամուսնուն անկեղծ խորհուրդ և իմ կարծիքն եմ հայտնում։ Երբեմն նա լսում է, երբեմն՝ ոչ։ Ես երբեմն համաձայն չեմ լինում նրա խոսելու տոնին։ Բայց վերջնական արդյունքում նա ինքն է որոշումներ ընդունում, նա գիտի հետևանքները, նա մեծ է։ Նա մարտիկ է։ Նա ամեն օր պայքարում է Ամերիկայի և ամերիկացի ժողովրդի համար»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Մելանիա Թրամփը պատմել է, որ ասել է ամուսնուն՝ կհաղթի, եթե կրկին որոշի մասնակցել ընտրապայքարին։
«Ես գիտեմ նրան, ես գիտեմ, թե ինչպես է շփվում մարդկանց հետ»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինը։
Նա նաև կիսվել է, թե որն է եղել ամենաբարդ պահը, երբ դարձել է երկրի առաջին տիկին։
«Ես կասեի, պատեհապաշտերն են, որոնք օգտագործում են իմ անունը կամ իմ ընտանիքի անունը այն բանի համար, որպեսզի նպաստեն իրենք իրենց՝ կոմիկներից մինչև լրագրող, գրող։ Նրանք գրում են պատմություն, և դա սխալ է։ Նրանց դուր է գալիս կենտրոնանալ ասեկոսեների վրա»,- ասել է ԱՄՆ նախագահի կինը։