«Ժամանակ». Ծառուկյանն ի սկզբանե իմացել է, որ ոչ մի կոալիցիա էլ չի լինելու
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքը անձնական ներդրումներ է անելու: Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորմանը, որպեսզի իրենք էլ ինչ-որ բան ստանան իշխանական կերակրատաշտից:
Մինչդեռ պարզ է, որ Ծառուկյանը ի սկզբանե իմացել է, որ ոչ մի կոալիցիա էլ չի լինելու, ուղղակի հերթական անգամ խաբել է երկրորդ էշելոնի թեկնածուներին, որ նրանք ԲՀԿ-ի ցուցակով մասնակցեն ընտրություններին, ինչ-որ ձայներ ապահովեն կուսակցությանը, որպեսզի ինքն ու իր, այսպես կոչված, քաղաքական թիմը առանց մատը մատին տալու պատգամավորական մանդատ ստանան»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան