«Հրապարակ». Ով կդառնա «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Նախօրեին ՔՊ վարչության նիստում որոշվել էր ԱԺ նախագահ առաջադրել Արարատ Միրզոյանին, փոխնախագահներ՝ Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին։ Սակայն առավել բարդ է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, հանձնաժողովների նախագահների հարցը։ Ասվում է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հովհաննես Իգիթյանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերինը՝ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։
Խմբակցության ղեկավարի հարցը դեռեւս չի որոշվել, սա կարեւոր է, քանի որ 88 մարդու աշխատանքը կոորդինացնելը հենց նրա գործն է։ Մեր տեղեկություններով, 2 անուն է շրջանառվում՝ Տիգրան Ավինյան և Ռուբեն Ռուբինյան, չի բացառվում նաև Արայիկ Հարությունյանը»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: