Շրի Լանկայի բժշկական խորհուրդը կճանաչի ԵՊԲՀ դիպլոմը
Շրի Լանկայի Բժշկական Խորհուրդը բավարարել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիպլոմի ճանաչման հայտը: ԵՊԲՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ սա շուրջ 2 տարի տևած թիմային աշխատանքի արդյունք է, որի շնորհիվ ԵՊԲՀ տրամադրած ուսուցումը Շրի Լանկայի կառավարության կողմից համահավասարեցվում է իրենց տրամադրած բժշկական կրթությանը, և որով փաստվում է ԵՊԲՀ միջազգային որակի կրթության օպերատոր հանդիսանալը:
Ըստ աղբյուրի՝ Շրի Լանկայում դեկտեմբերի 21-ին պաշտոնապես կհրապարակվի այս տեղեկատվությունը:
Լրատվական ծառայությունից նաև հայտնում են, որ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին Շրի Լանկայի բժշկական խորհուրդը ներկայացնող պատվիրակությունը ժամանել էր Հայաստան՝ ԵՊԲՀ ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, համալսարանական հիվանդանոցների ղեկավարների հետ քննարկելու կրթական և կլինիկական ոլորտներին վերաբերող տասնյակ հարցեր:
Ըստ աղբյուրի՝ ներկայումս ԵՊԲՀ ուսանողներից յուրաքանչյուր չորրորդը արտասահմանցի է: ԵՊԲՀ ուսանողների աշխարհագրությունը ներառում է 36 երկիր, 18 ազգություն և 6 դավանանք: Նշենք, որ ԵՊԲՀ-ն որդեգրել է միջազգայանացման քաղաքականություն և նպատակ է դրել ընդլայնելու իր ուսանողների աշխարհագրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան