ՉԼ-ի 1/8 եզրափակչի վիճակահանությունը` դեկտեմբերի 17-ին
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլն ավարտվեց: «Բավարիան», «Բարսելոնը», «Բորուսիան», «Մանչեսթեր Սիթին», «Պորտուն», ՊՍԺ-ն, «Ռեալը», «Յուվենթուսը», «Ատլետիկոն», «Այաքսը», «Լիվերպուլը», «Լիոնը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռոման», «Տոտենհեմն» ու «Շալկեն» շարունակում են պայքարը փլեյ-օֆֆում:
Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ստուգատեսի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 17-ին` շվեյցարական Նիոնում: Այս փուլում միմյանց հետ չեն կարող հանդիպել խմբային փուլում իրար հետ խաղացած և միևնույն երկիրը ներկայացնող թիմերը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ դիմակայությունը տեղի կունենա 2019 թ. հունիսի 1-ին` Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան