ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները Հայաստանում են
Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման հարցերով Հայաստանում դեկտեմբերի 11-ից 14-ը անցկացվող աշխատանքային հանդիպմանը մասնակցում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները: