«Եթե այդքան տանջվել-ընտրվել եմ, իհարկե կգնամ ԱԺ»
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի կեսօրին գումարած արտահերթ նիստում հաստատել էր խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդ արդյունքների՝ Ազգային ժողով անցել են երեք ուժեր՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։
Տեղեկանալու՝ արդյոք քաղաքական վերոնշյալ ուժերի ցուցակներում հստակությո՞ւն կա՝ ովքեր են գնալու խորհրդարան, իսկ ովքեր՝ ինքնաբացարկ հայտնելու, Panorama.am-ի թղթակիցը խոսեց վերջիններիս ներկայացուցիչների հետ։
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ տեղեկություններ չունի՝ դաշինքում նման հարց քննարկվել է, թե ոչ։ Նա միայն նշեց, որ ինքն անձնապես մտադիր է վերցնել իր մանդատը և օրինաստեղծ աշխատանքով զբաղվել։
«Եթե այդքան տանջվել-ընտրվել եմ, իհարկե կգնամ ԱԺ»,- ասաց նա։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորությա թեկնածու, Երևանի ավագանու անդամ Արման Աբովյանը ևս նշեց, որ տեղեկություններ չունի խորհրդարան գնալ-չգնալու մտադրություն ունեցող իր գործընկերների մասին։
Ճիշտն ասած՝ տեղեկություն չունեմ։ Կարող եմ միայն իմ մասով ասել՝ ոչ մի քննարկում չի եղել, մտադիր եմ գնալ Ազգային ժողով»,- ասաց նա։
Գրեթե նույն պատասխանը հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Անի Սամսոնյանը՝ նշելով, որ հստակ որոշում կկայացնեն միայն դեկտեմբերի 16-ից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները։ Նա նույնպես հայտարարեց, որ մտադիր է վերցնել պատգամավորության իր մանդատը։
Հիշեցնենք, որ խորհրդարան անցնելու պատճառաբանությամբ արդեն իսկ ազատման դիմում է գրել Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանը։ Նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Թևոսյան. Ազատման դիմում գրեցի
- Մուկուչյանը ներկայացրեց մանդատների բաշխման գործընթացը
- ԿԸՀ արտահերթ նիստում ներկայացվեցին քվեարկության նախնական արդյունքները
- Երեք քաղաքական ուժ է անցել Ազգային ժողով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան