Beeline-ը զգալիորեն ավելացրել է 4G ռոումինգ-գործընկերների թիվը
Beeline-ը հայտարարում է 4G ռոումինգ-գործընկերների թվի զգալի աճի մասին:
Beeline-ի բաժանորդների համար 4G ռոումինգն այսօր հասանելի է 52 երկրների 81 օպերատորների ցանցերում: 2018թ-ի ընթացքում այն երկրների ցուցակում, որտեղ հասանելի է 4G ռոումինգ, ավելացել են Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսրայելը, Կատարը, Մալայզիան, Մալթան, Մոլդովան, Մյանման, Սերբիան, Սլովենիան, Ուկրաինան, Խորվաթիան, Շվեդիան և Էստոնիան:
«Ռոումինգ-գործընկերների թվի աճի շնորհիվ կայուն ավելանում է այն երկրների թիվը, որտեղ Beeline-ի բաժանորդները կարող են օգտվել ոչ միայն ռոումինգի ձայնային ծառայություններից, այլև տվյալների փոխանցման ժամանակակից ցանցից: Մենք ձգտում ենք մշտապես ավելացնել գործընկերների թիվը, որպեսզի մեր հաճախորդները գործուղման մեկնելիս կամ արձակուրդում գտնվելիս կարողանան ստանալ կապի և ինտերնետի հնարավորինս բարձր որակ», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ Beeline-ի բաժանորդները կարող են օգտվել ռոումինգի ծառայություններից աշխարհի 181 երկրների 441 օպերատորների ցանցերում:
Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրում կարող են անվճար զանգահարել զանգերի սպասարկման կենտրոն +374 8000 0612 հեռախոսահամարով:
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի և Հայաստանի Գործատուների հանրապետական միության աջակցությամբ երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող կազմակերպություններ
- Գորիսում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ
- Beeline-ի աջակցությամբ իրականացվող Starthub Offline հանդիպում-քննարկումների շարքի հերթական հյուրն է եղել Մանուկ Հերգնյանը
- Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի լավագույն 2 թիմերը ստացել են 2,5 միլիոն ֆինանսական աջակցություն
- Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես է եկել վարպետության դասով
- Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել
- Beeline-ի ղեկավարը մասնակցել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» համաժողովին
- Beeline. COMBO հատուկ առաջարկ մարզային բնակիչների համար
- Beeline-ում մեկնարկել է սմարթֆոնների վաճառքի ամանորյա ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում