ՌԴ-ում բացահայտել են ահաբեկիչների համար գումար հավաքող խմբավորում
Ռոսգվարդիայի հետ համատեղ բացահայտել է խմբավորման գործունեությունը, որը բարեգործության անվան տակ գումարներ է հավաքել «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների համար:
rt.com-ի հաղորդմամբ, երկու տարում այդ խմբավորումներին փոխանցվել է ավելի քան 38 միլիոն ռուբլի: Հատուկ գործողությունն անցկացվել է Մոսկվայում, Չեչնիայում, Դաղստանում և Ինգուշեթիայում:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 7 հոգի, կազմակերպչի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: