Մեյը «վերապրեց» սեփական կուսակցության նախաձեռնած անվստահության քվեարկությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը «վերապրեց» սեփական կուսակցության նախաձեռնած անվստահության քվեարկությունը, որը կապված էր Եվրամիության հետ Բրեքսիթի բանակցություններով։
Նախօրեի երեկոյան տեղի ուեցած անվստահության քվեարկության արդյունքներով Մեյը հաղթեց 200-ը, 117-ի դեմ քվեներով։ Հայտնում է CNN-ը։
Արդյունքը ողջույններով ընդունվեց խորհրդարանականների կողմից։
Դաունինգ Սթրիթ 10-ի դիմաց հավաքված լրագրողներին Մեյն ասել է, որ «շատ երկար ու մարտահրավերներով լի օր էր»։
Մեյը նշել է, որ ինքը շնորհակալ է աջակիցներին, սակայն նաև հասկանում է, որ «զգալի» թվով պատգամավորներ իր կուսակցությունից դեմ են քվեարկել իրեն։
«Ես լսեցի, թե ինչ էին իրենք ասում։ Այժմ մենզ անհրաժեշտ է աշխատել Բրեքսիթն ավարտին հասցնելու ուղղությամբ»,-ասել է Մեյը։
Հիշեցնենք, որ Մեյի պապհանողական կուսակցությունն էր նախաձեռնել նրան կուսակցության ղեկավարի պաշտոնում անվստահություն հայտնելու հարցով։ Քանի որ պահպանողական կուսակցությունը ամենամեծն է Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում, ապա նա, ով կուսակցության ղեկավարն է, նաև դառնում է վարչապետ։