Զախարովա․ ՌԴ-ն ակտիվորեն կնպաստի ղարաբաղյան հակամարտության գլխավոր նպատակին հասնելու դրական դինամիկային
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությանը, որն արվել էր դեկտեմբերի 5-ին Միլանում կայացած հանդիպման, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում զրույցի արդյունքներով։
Հարցին, թե ինչպես են կարծում Մոսկվայում, հնարավոր է այսօր արձանագրել ինչ-որ երկխոսություն հակամարտության 2 կողմերի միջև, Զախարովան պատասխանել է․«Իհարկե, կա երկխոսություն։ Այստեղ այս թեմայով կարիք չկա ինչ-որ պաշտոնական հայտարարության, քանի որ ակնհայտ են նշված փաստաթղթերի ընդունումն ու տեղի ունեցած շփումները»։
Զախարովայի խոսքերով, ՌԴ-ն, ելնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու իր դերից, «ակտիվորեն կնպաստի դրական դինամիկային, որն ուղղված է գլխավոր նպատակին»։
Իսկ ինչ վերաբերում է 5 կողմերի հայտարարությանը՝ «ընդունել կոնկրետ միջոցներ՝ ուղղված բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն», Զախարովան ասել է․«Սա, հավանաբար, կոնկրետ քայլերի մի ամբողջ համակարգ է, դրանք պետք է մշակվեն։ Դրանով պետք է զբաղվեն և կողմերը, և համանախագահների օգնությամբ։ Ես կարող եմ հստակեցնել, գոյություն ունի՞ կոնկրետության թվարկում, թե պարզապես պետք է սկսել դրա մշակումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան