Անկարայում գնացքի վթարից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան
Ըստ նախնական տվյալների՝ Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան։ Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ճեպընթաց գնացքը դուրս է ելել ռելսերից, որն ընթանալիս է եղել Անկարայից Կոնիա։ Վթարի պահին գնացքն ընթացել է 80-90 կմ/ժ արագությամբ և գնացքի երկու վագոն դուրս էր եկել ռելսերից: Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը տեղեկացվել է, որ վթարի պատճառը մեկ այլ՝ ուղեկցող գնացքի հետ բախումը։
Նշվում է, որ զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորներինը՝ 84-ի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան