Հայ-ռուսական հարաբերությունների առաջին փորձաքարը լինելու է գազի սակագինը. քաղաքագետ
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին՝ ընդգծելով, որ ռուսական կողմը կառուցողական երկխոսության է տրամադրված:
Նա նշել է, որ իրենք նպատակ ունեն ավելի ամրապնդել հայ-ռուսական փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում։
Panorama.am-ի թղթակիցը քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցից հետաքրքրվեց՝ հատկապես ինչ ազդակներ կարող է պարունակել ՌԴ արտաքին գերատեսչության մամուլի քարտուղարի այս հայտարարությունը։
«Թե ինչպիսին է լինելու Ռուսաստանի կառուցողական վերաբերմունքը, կարծում եմ՝ պարզ կլինի Նոր տարուց հետո։ Մոտեցում կմշակի ինքը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հնարավոր է՝ նա արդեն իսկ պլանավորած ինչ-որ ծրագիր ունի։ Բայց ինչքան ինձ հիշում եմ՝ Ռուսաստանը երբեք Հայաստանի ներքին գործերին չի միջամտել՝ ոչ 90-ականներին, ոչ 2000-ականներին։ Նրանք գերադասում են աշխատել նույնիսկ ռուսատյաց ինչ-որ մարդու կամ օտարերկրյա գործակալի հետ, որը նստում է որպես Հայաստանի ղեկավար, քան գնալ առճակատման։
Հաշվի առնելով անցած տարիների փորձը՝ այս անգամ ևս ոչ մի բան չի լինելու։ Ամերիկացիների, բոլթոնների նման ոչ ոք ոչ մի կերպ չի արտահայտվի՝ հրահանգելով փոխել ավանդական հայացքները և այլն։ Նման կարգի հայտարարություններ Ռուսաստանի կողմից առաջիկայում չարժե սպասել»,- ասաց քաղաքագետը։
Սերգեյ Շաքարյանցը համոզմունք հայտնեց, որ հայ-ռուսական հարաբերությունների առաջին փորձաքարը լինելու է գազի սակագինը։ Սակայն այս հարցում էական ձեռքբերումներ, քաղաքագետի համոզմամբ, Հայաստանն կունենա միայն այն դեպքում, եթե ինտեգրացիոն առավել բարձր մակարդակ ցուցաբերի, այնպես, ինչպես Բելառուսը, որին էլ համապատասխանաբար գազի ցածր սակագին է առաջարկվել։
Հարցին՝ ինքն անձամբ ինչպիսի՞ն է տեսնում հայ-ռուսական հարաբերությունների ապագան, Սերգեյ Շաքարյանցը պատասխանեց՝ ավելի հավանական է, որ առաջիկայում էական ձեռքբերումներ, նոր տեղաշարժեր չնկատվեն։
«Լավ կլինի, որ այդ հարաբերությունները գոնե պահպանվեն այնպես, ինչպես կան»,- ասաց նա։
Իսկ մտավախություններ ունի՞, որ հայ-ռուսական հարաբերություններն ինչ-ինչ գործոնների ազդեցությամբ կարող են վտանգվել, հետաքրքրվեցինք։
«Իհարկե։ Դա արտատարածաշրջանային պետությունների միջամտությունն է մեր երկրների հարաբերությունների մեջ, թե Հայաստանն ինչ անի, ոնց անի»,- պարզաբանեց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև բանակցությունների ավարտը գազի սակագինը կպահպանվի. Գարեգին Բաղրամյան
- Զախարովա․ ՌԴ-ն ակտիվորեն կնպաստի ղարաբաղյան հակամարտության գլխավոր նպատակին հասնելու դրական դինամիկային
- Զախարովա. Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության Հայաստանի նոր ԱԺ-ի հետ
- Ընտրությունները անցել են բաց և թափանցիկ. ԱՊՀ դիտորդական առաքելություն
- ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները ՀՀ ընտրությունների վերաբերյալ ընդունել են փաստաթուղթ
- Գազի սակագինը նվազեցնելու ռեզերվներ ունենք. Միքայել Մելքումյան
- ՌԴ-ի հետ գազի սակագնի պայմանագիրը լրջագույն խնդիրներ է առաջացրել. Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին