Դավիթ Բաբայանը՝ արցախցի զինվորականների պաշտոնանկության լուրերի մասին
Երեկ օրվա երկրորդ կեսից լուրեր տարածվեցին, որ պաշտոնանկ են արվելու արցախցի մի քանի զինվորականներ։ Խոսքը վերաբերում էր Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին, Արցախի Հանրապետության Նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանին։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, նրանցից որևէ մեկի ազատման հրամանագիր այս պահին չկա։
«Պետք է հետևել պաշտոնական լրահոսին։ Աժեոտաժ, շահարկումներ չանեն։ Եթե լինեն նշանակումներ կամ պաշտոնից ազատման հրամանագիր, կապ չունի, թե ով է, դուք գիտեք, որ մենք միշտ տարածում ենք։ Եթե այդպիսի տեղեկատվություն չկա, հետևաբար պետք է չէ շահարկել»,-ասաց Բաբայանը։
Նա նշեց, որ այսօր առավոտյան ժամը 9-ից Արցախի նախագահ Բակո Սահակյանն աշխատավայրում է, հանդիպել ու խոսել է նրա հետ այսօր առավոտյան 9։30-ի սահմաններում։
Հարակից հրապարակումներ`
- «Ես Նիկոլին տալու Հայաստան ու Արցախ չունեմ». Դավիթ Շահնազարյան
- Փաշինյան. Ղարաբաղի Նախագահի մամուլի խոսնակն օր ու մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բաաան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան