ՌԴ-ն Սլովակիայի ռազմական դիվանագետին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Սլովակիայի ռազմական դիվանագետին հայտարարել է «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ։ Այս մասին համապատասխան նոտան տրվել է դեկտեմբերի 11-ին։
«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, Զախարովայի խոսքերով, դիվանագետը պետք է լքի Ռուսաստանի տարածքը 2 օրվա ընթացքում։
Հիշեցնենք, որ օրերս Սլովակիան վտարել էր ռուս դիվանագետի, ով կասկածվում էր լրտեսության մեջ։ Նշվում էր, որ ռուս դիվանագետը լրտեսություն է արել Եվրամիության ու ՆԱՏՕ-ի գործունեության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան