Նազարբաև. Սանկտ Պետերբուրգում բոլոր երկրների ղեկավարները որոշում են ընդունել սատարելու Բելառուսի թեկնածուին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի անվտանգության խորhրդի պետքարտուղարի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու հարցում նրան աջակցելու մասին։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Սանկտ Պետերբուրգում երկրների ղեկավարները որոշում ընդունեցին պաշտպանել Ձեր թեկնածությունը, որն առաջարկել է Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն։ Դուք արդեն սկսել եք Ձեր հանդիպումները կազմակերպության անդամ երկրների ղեկավերների հետ։ Արդեն եղել եք Բիշքեկում։ Համոզված եմ, որ Ձեր հանդիպումներ լավ են անցել»,-ասել է Ղազախստանի նախագահը։
Նազարբաևը նշել է, որ Ստանիսլավ Զասն ունի անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ այդ պաշտոնում աշխատելու համար։
«Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք։ Աշխատել եք Բելառուսի գլխավոր շտաբում, անվտանգության խորհրդում։ Ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու խորհրդակցությունների։ Մենք կպաշտպանենք Ձեզ»,-ասել է նա։
Ղազախստանի նախագահը նաև ընդգծել է ՀԱՊԿ արդյունավետ աշխատանքի ապահովման կարևորությունը։
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում հանդիպմանը մասնակցած Հայաստանի վարչապետի պաշտոնկաատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանն արձագանքելով Բելառուսի նախագահի հայտարարությանը գրել էր.
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Արման Եղոյանը հակադարձում է Լուկաշենկոյին
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին