Ռուսաստանը 226 տոննա թուրքական մանդարինն ու նարինջը սահմանից հետ է ուղարկել
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը` «Ռոսսելխոզնադզոր»-ը, սահմանից հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված 226 տոննա նարինջը և մանդարինը։
Պատճառն այն է, որ Թուրքիայից Ռուսաստան հասած խմբաքանակի մեջ միջերկրածովյան վնասատու միջատ է հայտնաբերվել: Հայտնի է, որ վնասատուն կարող է հարմարվել Ռուսաստանի հարավի կլիմային ու տարածվելով մեծ վնաս հասցնել տեղի այգիներին:
«Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մեջ ասվել է , որ նմանատիպ դեպքեր վերջին ժամանակներս հաճախակի են կրկնվում Թուրքիայից ներկրվող ապրանքների խմբաքանակներում։
Այդ իսկ պատճառով ռուսական կողմը դեկտեմբերի 5-ից սկսած նախապես հատուկ ստուգման է ենթարկում Թուրքիայից ներկրվելիք գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես՝ ցիտրուսային մրգերը։
Հարակից հրապարակումներ`
- Մանդարինի և նարնջի ներկրման նկատմամբ սահմանային խստացված վերահսկողություն կիրականացվի
- ՍԱՊԾ-ն մանրամասնում է, թե ինչի հետևանք են մանդարինի կեղևի կոշտուկները
- Ռուսաստանը 550 տոննա թուրքական մանդարինը սահմանից հետ է ուղարկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան