Արմեն Ադամյանը հեռացավ «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնից
Դեկտեմբերի 13-ին «Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ որոշվել է, որ Արմեն Ադամյանը այլ պաշտոն կստանձնի ակումբում։ Այս մասին տեղեկանում ենք «Լոռի» ֆուտբոլային ակումբի պաշոտնական կայքից:
Արմեն Ադամյանը «Լոռին» գլխավորել է 2017 թվականի հուլիսի 25-ին: Ադամյանի գլխավորությամբ թիմը դարձել է 2017/18 թթ. մրցաշրջանի Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն: Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային շրջանը «Լոռին» ավարտեց 5-րդ հորիզոնականում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան