ԵՄ-ն Դոնբասին կրկին օգնություն կտրամադրի
Եվրամիությունը 4 մլն եվրոյի հումանիտար օգնություն է հատկացրել Դոնբասի համար։ «Ռաշա թըդեյ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին պատմել է Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման եվրահանձնակատար Քրիստ Ստիլիանիդիսը:
«Արևելյան Ուկրաինայի քաղաքացիական բնակչությունը շարունակում է տառապնքներ կրել չորս տարվա հակամարտության պատճառով: ԵՄ-ն շարունակում է օգնել կարիքավորներին, որտեղ էլ որ նրանք լինեն»,- նշել է հանձնակատարը։
Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշում է, որ Ուկրաինայում 3,4 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի, և այդ կարիքները շարունակում են աճել:
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիությունը ծրագրում է 50 մլն եվրո հատկացնել` Դոնբասի վերականգնման համար
- ԵՄ-ն Դոնբասի վերականգնման նպատակով մտադիր է ծախսել 50 միլիոն եվրո
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան