Առաջիկա 5 տարում պետք է Զինված ուժերի զարգացմանն ուղղել լրացուցիչ 2,5 մլրդ դոլար. Փաշինյան
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետի պաշոտնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն իր առջև խնդիր է դրել զարգացում ապահովել ռազմաարդյունաբերական համալիրում:
«Այս խնդրի լուծումը կապված է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի, ինչպես նաև Հայաստանում ինժեներական և տեխնիկական գիտական միտքը զարգացնելու հրամայականի հետ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հաջորդ առանցքային խնդիրը, ըստ նրա, զինված ուժերի մարտունակության բարձրացումն է:
«Առաջիկա 5 տարվա ընթացքում կառավարությունը պետք է ի վիճակի լինի զինված ուժերի զարգացման նպատակի համար ներդնել 2.5 մլրդ դոլար, և այդ միջոցները գտնելու ուղղությամբ պետք է լրջագույն աշխատանք տանենք: Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ուղղված լինի զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան