Զեկույց. Թուրքիան 1-ին հորիզոնականում է կալանավորված լրագրողների թվով
Միջազգային հեղինակավոր «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության տվյալների համաձայն՝ 2018թ-ին ամբողջ աշխարհում կալանավորվել է 251 լրագրող:
Հանձնաժողովի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցում արձանագրվել է, որ ամենից մեծ թվով ազատազրկված լրագրողներ ունեցող 3 երկրներն են Թուրքիան, Չինաստանն և Եգիպտոսը: Թուրքիան այդ ցուցակում առաջին հորիզոնականում է։
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում կալանավորված լրագրողների թիվն այս տարի կազմում է 68։ Թուրքիան արդեն երրրորդ տարին անընդմեջ ամենից շատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրի շարքում է:
Զեկուցի Թուրքիայի վերաբերյալ մասում ասվում է.
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ջեմալ Խաշոկջիի սպանության համար Սաուդյան Արաբիային ամենաշատ քննադատած մարդն է: Բայց իր կառավարությունը պատասխանատու է աշխարհում ամենաշատ լրագրողների կալանավորման համար։ CPJ-ն տեղեկություն ունի, որ Թուրքիայում 68 լրագրող կալանավորվել է մասնագիտական պարտականությունները կատարելու հետևանքով։ Էրդողանը մամուլի նկատմամբ ճնշումներ էր սկսել դեռևս 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից առաջ։ Այդ ճնշումները հեղաշրջման փորձից հետո աճեցին։ 100-ից լրատվամիջոցներ իշխանությունների հրահանգով փակվեցին»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան