Թրամփը կարծել է, թե Քրիստիան Բեյլն իրական Բեթմենն է
«Սև ասպետ » ֆիլմում Բեթմենի դերակատար Քրիստիան Բեյլը պատմել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի անգամ իրեն շփոթել է ֆիլմի հերոսի հետ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը։
«Մենք Թրամփ-Թաուերում նկարահանում էինք Բեթմենը, նա մեզ հրավիրեց իր գրասենյակ: Կարծում եմ, որ նա ինձ շփոթեց Բրյուս Ուեյնի հետ, քանի որ ես հանգնված էի ինչպես Ուեյնը, և նա ինձ հետ շփվում էր այնպես, կարծես ես Բրյուս Ուեյնը լինեի: Դրա համար էլ ես ուղղակի խաղում էի: Այն ժամանակ չէի էլ կարող կարծել, որ նա կմասնակցի նախագահական քարոզարշավին»,- գրել է Բեյլը:
Բրյուս Ուեյնը DC Comics հրատարակչության կոմիքսների հորինված կերպար է, նա միլիարդատեր է, որը պայքարում է հանցավորության դեմ՝ թաքնվելով Բեթմենի կերպարի տակ: Բրիտանացի Քրիստիան Բեյլը խաղացել է Ուեյնի դերը Բեթմենի մասին երկու ֆիլմում, որոնք նկարահանել է ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը: Ֆիլմերը էկրան են բարձրացել 2008 և 2012 թվականներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան